Ասֆալտապատվեցին Նինոծմինդա քաղաքի ևս երկու փողոց

Ասֆալտապատվեցին  Նինոծմինդա քաղաքի ևս երկու փողոց

“Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը ավարտել է Նինոծմինդա քաղաքի Թումանյան և Էրզրումյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Ասֆալտապատման նախագիծը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։
Թումանյան փողոցի ասֆալտապատման համար հիմնադրամի կողմից հատկացվել է 203, 931 լարի գումար։

“Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերության փոխտնօրեն Գեորգի Ինասարիձեի խոսքով՝ այս տարվա ծրագրով դեռևս պետք է ասֆալտապատվեն Նորաշեն թաղամասի 2 փողոցներ և Լենինականյան փողոցը։
Ինասարիձեի խոսքով՝ շինաշխատանքներում առկա թերթությունները կվերացվեն ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո։

“Ոչ մի դիտահոր չի մնա ասֆալտի շերտի տակ, բոլոր թերությունները կվերացվեն”,- նշեց Գեորգի Ինասարիձեն։

Էրզրումյան փողոցի ասֆալտապատման համար ծախսվել է 166, 314 լարի գումար։

Մանրամասների մասին լսեք աուդիո ռեպորտաժում․

Գարուշ Արզումանյան