
Թբիլիսիում, Բեսիկի փողոցի 4 համարում, «Բիզնես ցենտրի Բեսիկզե»-ի շենքում բացվել է Ռուսաստանի վիզային կենտրոն:
Ռուսաստանի պաշտոնական վիզային կենտրոնը քաղաքացիներին կսպասարկի ամեն աշխատանքային օր, 09:00-ից:
Փաստաթղթերի ընդունումը հնարավոր է https://tass-georgia.ge/-ով գրանցելով տվյալները:
Փաստաթղթերը մտցնելիս հայտադիմում ներկայացնողը վճարում է հյուպատոսության գումարը և սպասարկման գինը, որը կազմում է 30 դոլլար: Ստացված փաստաթուղթը կենտրոնը երկրորդ աշխատանքային օրն ուղարկում է Շվեյցարիայի դեսպանությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության շահերի բաժին, որտեղ վիզա տրամադրելու կամ մերժելու մասին որոշումը պետք է կայացվի 7 աշխատանքային օրում:
Ռուսաստանի վիզային կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Չեսնակովի հայտարարությամբ, կենտրոնում դիմողը համար կլինեն հարմար պայմաններ: