Հեշտիայում տեղադրվեց խաչ

Հեշտիայում տեղադրվեց խաչ

Օգոստոսի 17-ին ծնունդով Հեշտիայից ռուսաստանաբնակ բարեգործներ Արմեն և Նորիկ Սանամյան եղբայրների ջանքերով Հեշտիա գյուղի մուտքի մոտ տեղադրվեց խաչ ի հիշատակ իրենց հոր՝ Վանիկ Սանամյանի: Խաչի բարձրությունը 14 մետր է:

Խաչի բացման արարողությանը մասնակցում էին գյուղի հասարակությունը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար անձինք և հյուրեր: Խաչի օծման արարողոթյունը կատարեց Տեր Անտոն քահանա Անտոնյանը: Խաչի բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Հեշտիայից ժողովրդական երգիչ Արմեն Մկոյանը, Հայաստանից ժամանած ժողովրդական երգիչներ Մոնիկա Նազարյանն ու Գրիգոր Միրզոյանը:

Խաչի տեղադրումը Սանամյան եղբայրների առաջին նվերը չէր իրենց հայրենի գյուղին, Նորիկ և Արմեն Սանամյանների ջանքերով ցանկապատվել է Հեշտիայի գերեզմանատունը և գիշերային լուսավորություն է անցկացվել գերեզմանատուն տանող ճանապարհին:

Արկադի Սիմոնյան