Վրաստանի կառավարությունը հրաժարվել է նոր նստավայրից

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է նոր նստավայրից

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է Թբիլիսիում նոր նստավայրի շինարարությունից: Կառավարության նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար Մայա Ծկիտիշվիլին լրագրողներին հայտնել է, որ կառավարության որոշմամբ, ԱՄՆ դեսպանատան մոտ սկսված շինարարությունը դադարեցվել է:

Նա ընդգծել է, որ կառավարությունը կմնա հին շենքում, քանի որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այստեղ է աշխատում եւ նոր շենք տեղափոխվելու անհրաժեշտություն չի տեսնում: «Մենք չենք կարող մեզ նման շքեղություն ցույց տալ, առավել եւս, որ արդեն ծախսվել է 16 մլն լարի` 26 մլ-ից, իսկ շենքը դեռ չկա»,-նշել է Ծկիտիշվիլին:

Նրա ներկայացմամբ` շենքի շինարարության փաստաթղթերն ուղարկվել են իրավապահ մարմիններին, քանի որ կասկածներ կան, որ այնտեղ մեծ խախտումներ են արվել:

«Գռուզիա օնլայնի» փոխանցմամբ` շենքի շինարարությունն իրականացվել է «գաղտնի» գրության տակ:NEWS.am



Opinion, pooling and voting