“Փարոս” կազմակերպության “Ակտիվ մասնակցություն սեփական ապագայի ընտրության գործում” նախագծի և Ընտրական համակարգի զարգացման կենտրոնի համատեղ նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, անցկացվեց հանդիպում:
Այս նախագծի նպատակն է շրջանների բնակիչներին իրազեկել ընտրական գործընթացների մասին և կոչ անել նրանց ակտիվ կերպով մասնակցել ընտրություններին: Հանդիպման շրջանակներում երիտասարդ ակտիվիստները գյուղերի բնակիչներին բաժանեցին կիսավերնաշապիկներ, գլխարկներ “Ակտիվ մասնակցիր և կատարիր քո ընտրությունը” մակագրությամբ, ինչպես նաև թեմատիկ, հայերեն և վրացերեն լեզուներով թռուցիկներ և օրացույցներ:
“Փարոս” կազմակերպության ղեկավար Նարինե Գինոսյանի խոսքով` երիտասարդությունը, լինելով մեր երկրի ապագան, պետք է տեղեկացված լինի երկրում ընթացող գործընթացների մասին և ակտիվ մասնակցություն ունենա դրանցում:
Նախագծի շրջանակներում անցկացվել է նաև բանավեճ քննարկում 16 տարեկան հասակում գտնվող քաղաքացիներին քվեարկելու իրավունք տրամադրելու հարցի շուրջ:
Մանրամասները լսեք նյութում.
Անահիտ Զալալյան