
Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը լրացուցիչ 217 000 լարի գումար է հատկացրել Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի ևս երկու փողոցների ասֆալտապատման համար:
Ինչպես ճշտեցինք Նինոծմինդա քաղաքի Պետական գնումների ծառայությունից, Պարույր Սևակ և 36 Կոմիսարներ փողոցների ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելու համար մրցույթ-տենդեր է հայտարարվելու այս ամիս:
Պարույր Սևակ փողոցի ասֆալտապատման համար հատկացվելու է 119 հազար լարի, իսկ մրցույթ տենդերը կկայանա սեպտեմբերի 9-ին, 26 Կոմիսարներ փողոցի ասֆալտապատման համար հատկացվելու է 98 հազար լարի, իսկ մրցույթը կկայանա սեպտեմբերի 16-ին:
Հիշեցնենք, որ այս տարի ասֆալտապատվել են Նորաշեն թաղամասի Մարջանիշվիլի և Գրիբոյեդով փողոցները:
Այս երկու փողոցների ասֆալտապատման նախագիծը ևս ֆինանսավորվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Մարջանիշվիլի փողոցի համար ծախսվել է 131 136 լարի, Գրիբոյեդով փողոցի համար` 137 909 լարի գումար:
Մանրամասները դիտեք մեր ֆոտոշարքում.