
«Կրթված և տեղեկացված երիտասարդություն, գիտակցված ընտրություն» նախագծի շրջանակերում անցկացվեց թրենինգ: Նախագծի նպատակն է երիտասարդներին տեղեկացնել առաջիկա նախագահական ընտրությունների և քվեարկության գործընթացի մասին, որպեսզի նրանք ակտիվ և գիտակից կերպով մասնակցեն դրանց: Նախագիծը ֆինանսավորում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Թրենինգին մասնակցում են Նինոծմինդայի, Ախալաքալաքի և Ասպինձայի երիտասարդները: Նշված բոլոր վայրերում թրենինգն անցկացնում է “Փարոս” կազմակերպությունը:
Թրենինգը վարում է «Կրթված և տեղեկացված երիտասարդություն, գիտակցված ընտրություն» նախագծի ղեկավար Լեյլա Կուրգելաշվիլին:
Թրենինգները տևելու են մինչև սեպտեմբերի վերջ: Բնակիչներին բաժանվելու են նաև տեղեկատվական թռուցիկներ, որտեղ քայլառքայլ նշված է քվեարկության գործընթացի մասին: