Տարված նախկին անորակ աշխատանքները հանգեցրել են կոյուղագծի խցանմանը

Տարված նախկին անորակ աշխատանքները հանգեցրել են կոյուղագծի խցանմանը

Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասն արդեն մեկ ամիս է կանգնած է կոյուղագծերի խցանման խնդրի առջև: Կոյուղաջրերը դուրս են հորդում դեպի փողոց՝ տարածելով գարշահոտ:
Այն բանից հետո, երբ Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները սկսել են կոյուղագծի վերականգնման աշխատանքները, պարզվել է, որ խցանված մասը կազմում է մոտ 70 մետր և խցանման պատճառը, ամենայն հավանականությամբ դարձել է այն, որ կոյուղագիծը թեքությամբ չի կառուցվել:


Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի Պարույր Սևակ փողոցի կոյուղագիծը

Թաղամասի բնակիչների խոսքով՝ այս խնդրի առաջ են կանգնած սկսած 2014 թվականից, երբ անցկացվեցել են կոյուղագծերը:

Ինչպես ճշտեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայությունից, այդ թաղամասում կոյուղագծեր անցկացրած “A և Z լոգիստիկա” ընկերությունը տուգանվել է անորակ աշխատաքներ իրականացնելու համար, իսկ հետագայում այդ անորակ աշխատանքների հետևանքները չեզոքացրել է մեկ այլ շինկազմակերպություն:

Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները տեղում իրականացնում են կոյուղագծերի խցանման վերացման աշխատանքներ

Կյուղագծի խցանման պատճառներից մեկն էլ բնակիչների անփույթ վերաբերմունքն է, ովքեր գոմաղբի կոյուղին կապել են կենտրոնական կոյուղագծին:


Խցանված կոյուղագիծը

Մանրամասների մասին տեղեկացանք Նորաշեն թաղամասի բնակիչներից.

Գարուշ Արզումանյան