Նինոծմինդայի մունիցիպալիտետում սկսվել է գազարի և ճակնդեղի բերքահավաքը:
Գազարի բերքահավաքը ի տարբերություն կարտոֆիլի բերքահավաքի, ավելի դժվար է, քանի որ ավելի շատ ձեռքի աշխատանք է այն պահանջում: Գյուղացիները նշում են, որ անցյալ տարվա հետհամեմատած այս տարի բերքն ավելի շատ է:
“Այս տարի անցյալ տարվա հետ համեմատած բերքն ավելի առատ է, սակայն գինը ցածր է: 10 ար գազար մշակելու համար ես ծաղսել եմ 200 լարի գումար”,-նշում է Մեծ Գոնդուրայի բնակիչ Մամաիկոն Շիրինյանը:
Մեծ Գոնդուրայում այս տարի ընդհանուր հաշվով մշակվել է 20 հեկտար գազարի ցանքատարածություն, որը 4 հեկտարով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
Բնակիչները նշում են, որ լավ կլիներ, որ բերքի իրացման մշտական շուկա լիներ: Այժմ նրանք բավարարվում են նրանով, որ գնորդը գալիս է իրենց տները և գնում բերքը:
՛՛Բացի գազարից, մենք ստացել են 1,5 տոննա ճակնդեղի բերք, քանի որ բերքի համար գները ցածր են, գնորդը 30 թեթրիից բարձր գին չի տալիս: Այն ավելի լավ է կերակրել անասուններին, քան վաճառել նման ցածր գնո՛՛,- նշում է Աշխեն Շիրինյանը:
Մեր իրականացրած հարցման արդյունքներով պարզ դարձավ, որ Մամզարա, Մեծ և Փոքր Գոնդուրա գյուղերում, որոնք գազարի և ճակնդեղի մշակմամբ զբաղվող հիմնական գյուղերն են, մեկ կիլոգրամ գազարի արժեքը կազմում է0-50 թեթրի, իսկ մեկ կիլոգրամ ճակնդեղի արժեքը՝ 30 թեթրի:
Մանրամասները դիտեք տեսանյութում.