
Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնում կայացավ թրենինգ՝ նվիրված նախագահական ընտրություններին: Թրենինգի ժամանակ մասնակիցները ծանոթացան այս ընտրությունների առանձնահատկություններին, սահմանադրությունից և միջազգային իրավունքից բխող մարդու իրավունքներին:
Թրենինգին մասնակցում էին Նինոծմինդայի, Ախալքալաքի և Ասպինձայի բնակիչներ: Այս թրենինգը անցկացնում են ոչկառավարական կազմակերպությունների օգնությամբ: Նինոծմինդա քաղաքում թրենինգ անցկանում է ՛՛Փարոս՛՛ հասարակական կազմակերպությունը: Նմանատիպ թրենինգներ անցկացվում են ողջ Վրաստանի տարածքում:
Թրենինգը ֆինանսավորում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց թրեներ Մալխաս Չեմիան:
Անահիտ Զալալյան