Նախաձեռնողական խմբերը և կուսակցությունները, որոնք ցանկանում են ներկայացնել նախագահի թեկնածուին, կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետք է դիմեն մինչև սեպտեմբերի 8-ի ժամը 18:00-ն: Դրանից հետո նրանք պետք է սկսեն աջակիցների ստորագրահավաքը:
ԿԸՀ-ի հրամանագրի համաձայն, նախագահի թեկնածուի ներկայացումը պետք է հաստատված լինի ոչ պակաս, քան 25 923 ընտրողի ստորագրությամբ:
Այս պահի դրությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի անվան վրա եկել է 41 դիմում: Նախագահի թեկնածու են առաջադրվել 22 նախաձեռնողական խումբ և 19 կուսակցություն: Գրանցում արդեն անցել է 4 թեկնածու, նրանք են 1. Միխեիլ Գելա Սալուաշվիլին «Արդարության վերականգնման միություն ազգի ձայն. աստվածն է մեր արդարությունը», 2. Զվիադ Բաղդավաձե «Քաղաքացիական պլատֆորմ – նոր Վրաստան», 3. Շալվա Նաթելաշվիլի «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», 4. Դավիթ Բաքրաձե «Եվրոպական Վրաստան»: