
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին:
Առաջին ալիքի լրատվությամբ, կուսակցության կենտրոնական գրասենյակում նիստը նշանակվել է ժամը 17:00-ին:
Քաղխորհրդի նիստին խորհրդակցելու են, թե ինչ ձևով է Վրացական երազանքը ներգրավվելու նախագահական ընտրություններին և ում է աջակցելու: