«Վրացական հողը՝ վրացիների համար». Թբիլիսիում աշխատանքային ներգաղթյալների դեմ ցույց է անցկացվել

«Վրացական հողը՝ վրացիների համար». Թբիլիսիում աշխատանքային ներգաղթյալների դեմ ցույց է անցկացվել

«Վրացական հողը՝ վրացիների համար». Թբիլիսիում փետրվարի 24-ին աշխատանքային ներգաղթյալների դեմ ցույց է անցկացվել, որը կազմակերպել էին վրացի հայրենասերների դաշինքը եւ «Ազգային ճակատ» ազգային ուժերը:

Ցույցի մասնակիցները՝ մոտ 50 մարդ, դրոշներով եւ պաստառներով հավաքվել են Վազիսուբանի թաղամասում՝ Hualing չինական ընկերության տնտեսական հատուկ գոտում:

Նրանք հայտարարել են, որ պահանջում են արգելել աշխատանքային ներգաղթյալների մուտքը Վրաստան, խստացնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգը եւ վիզային ռեժիմը, հանել «գաղտնիությունը» համաձայնագրից, որը Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը կնքել էր 2012թ. ամռանը չինական առեւտրաարդյունաբերական Hualing խմբի հետ, գրում է «Նովոստի Գռուզիան»:

Հետագայում ցուցարարները երթ են կազմակերպել դեպի Fu De Hotel հյուրանոց, որտեղ հայտարարել են, որ աշխատանքային ներգաղթյալների մուտքը Վրաստան պետք է արգելվի՝ երկրի բնակչության շահերը պաշտպանելու համար:

««Վրացական հողը՝ վրացիների համար: Մեզ չինացիները Չինաստանում են դուր գալիս»», – հայտարարել են ցուցարարները: Նրանց խոսքով՝ այս ցույցը նախազգուշական բնույթի է, հետագայում ցույցերն ավելի բազմամարդ եւ արմատական կլինեն:news.am



Opinion, pooling and voting