Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է անձրև

Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է անձրև

Մինչև սեպտեմբերի 14-ը Վրաստանի տարբեր շրջաններում հիմնականում սպասվում է անձրևոտ եղանակ: Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից interpressnews-ին տեղեկացրել են, որ սեպտեմբերի 11-ին որոշ շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Անձրև է սպասվում նաև մայրաքաղաք Թբիլիսիում: Արևելյան Վրաստանում՝ Կախեթիում, կարկուտ է կանխատեսվում:

Սեպտեմբերի 11-ին, ցերեկային ժամերին արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կկազմի 22-27 աստիճան տաքություն, իսկ արևելյան Վրաստանում՝ 26-30 աստիճան:

Սեպտեմբերի 12-14-ը ցերեկային ժամերին արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կկազմի 22-30 աստիճան, արևելյան Վրաստանում՝ 26-30, Թբիլիսիում ՝ 31 աստիճան տաքություն: aliq.ge



Opinion, pooling and voting