Մարիխուանայի օգտագործմանը մինչև 21 տարեկան պատանուն ներգրավվելը դառնում է քրեական կարգով պատժելի. Գիորգի Գախարիա

Մարիխուանայի օգտագործմանը մինչև 21 տարեկան պատանուն ներգրավվելը դառնում է քրեական կարգով պատժելի. Գիորգի Գախարիա

Մարիխուանայի օգտագործմանը մինչև 21 տարեկան պատանուն ներգրավվելը դառնում է քրեական կարգով պատժելի,-այս մասին կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:

Կառավարության նիստին այսօր քննարկել են մարիխուանայի օգտագործման կարգավորումներին վերաբերող օրինագիծը, որը ներկայացրել է ներքին գործերի նախարարությունը:

Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, ելնելով սահմանադրական դատարանի վերջին որոշումումից, թմրաքաղաքականության կոնտեքստում, մարիխուանայի օգտագործման հետ կապված անհրաժեշտ է ընդունել բովանդակալից և արդյունավետ կարգավորում:

Գիորգի Գախարիայի պարզաբանմամբ, պատժելի չի լինի մարիխուանայի միայն անձնական տարածությունում օգտագործումը:

«Հասարակական վայրերում բոլոր տեսակի մարիխուանայի օգտագործելը կլինի պատժելի, ինչպես նաև պատժելի կլինի մինչև 21 տարեկան երիտասարդների կողմից մարիխուանայի օգտագործումը ցանկացած տարածությունում: Քրեական պատասխանատվության կենթարկվեն նաև այն անձինք, որոնք մարիխուանայի ազդեցության տակ կլինեն ղեկի մոտ»,-հայտարարել է Գիորգի Գախարիան:

Բացի այդ, նրա խոսքերով, վարչական իրավախախտումների դեպքում, նախատեսված են մի շարք քաղաքացիական իրավունքների սահմանափակումներ: 1tv.ge



Opinion, pooling and voting