Այսօր ԱՄՆ-ի կապը Վրաստանի հետ ավելի հզոր է, քան երբևիցե,-այս հայտարարությունը արել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական ՈՒես Միտչելը:
Նրա խոսքերով, Վրաստանը մնում է հզոր գործընկեր Աֆղանստանի առաքելությունում:
«Հիմնականը անվտանգության ոլորտն է: Ցանկանում եմ ուշադրությունը բևեռել մեր վարչակազմի որոշման վրա, որի համաձայն վրացական կողմին ենք փոխանցել «Ջավելին» համակարգերը: Շատ կարևոր է նաև Վրաստանի պաշտպանության կարողությունների հզորացման ծրագիրը, որը գործի է դրվել մի քանի ամիս առաջ: Այս ծրագիրը վրաց զինվորականներին կօգնի տարածքների էլ ավելի լավ պաշտպանելու գործում:»,-ասել է Միտչելը:
Նրա խոսքերով Վրաստանը ՆԱՏՕ-ին չի անդամագրվելու մեկ օրում, սակայն ամեն ինչ արվում է դրա համար: 1tv.ge