ՄԱԿ-ում հայտնել են, թե աշխարհում քանի մարդ է տառապում սովից

ՄԱԿ-ում հայտնել են, թե աշխարհում քանի մարդ է տառապում սովից

Անցած տարվա դրությամբ՝ Երկրի վրա սովյալների թիվը մեծացել է մի քանի միլիոնով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի՝ «Գործերի դրությունը պարենային և սննդի անվտանգության ոլորտում» զեկույցում։

Զեկույցի հեղինակի խոսքով՝ վերջին 3 տարում սովյալների թիվը շարունակում է աճել։ Հենց այդ պատճառով ցուցանիշները տասնամյա վաղեմության են վերադարձել։

«Առաջընթացի խոչընդոտումը վկայում է անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, որպեզի մինչև 2030 հասնեն «Զրոյական սով» նպատակին։ Իրավիճակը վատթարանում է Հարավային Ամերիկայում, իսկ Ասիային բնորորշ քաղցած մնալու միտումը զգալիորեն դանդաղել է»,-ասվում է հաղորդագրությունում։

Աշխարհում սովի հիմնական պատճառը կլիմայի փոփոխությունը, հակամարտությունները և տնտեսական անկումներն են։

Անցած տարի սովյալների թիվը 821 մլն էր։ 1in.am



Opinion, pooling and voting