Վրաստանի ՆԳՆ-ը թմրանյութային հարբածությունն ստուգելու համար նախատեսում է ներկրել նոր տիպի սարքավորում

Վրաստանի ՆԳՆ-ը թմրանյութային հարբածությունն ստուգելու համար նախատեսում է ներկրել նոր տիպի սարքավորում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը թմրանյութային հարբածությունն ստուգելու համար նախատեսում է ներկրել նոր տիպի սարքավորում: Այս մասին տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել են ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունում:

Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, աշխատանքն ընթանում է այնպիսի սարքավորում գնելու համար, որն ստուգման գործընթացը կդարձնի առավել մարդկային:

«Աշխատում ենք, որպեսզի թմրանյութայի հարբածության ստուգման գործընթացը դառնա առավել մարդկային, այդ թվում, որպեսզի գնենք նոր սարքավորում»,- հայտարարում են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում:

Գերատեսչությունում չեն կոնկրետացնում, կլինի թե ոչ նոր սարքավորումը դյուրակիր և հնարավոր կլինի թե ոչ քաղաքացիներին ստուգել տեղում, ալկոթեստի նման: 1tv.ge



Opinion, pooling and voting