Ոչ մի ժողովրդավարական պետություն չի կարող այդպիսին համարվել, եթե իշխանությունն այնտեղ չի փոխվում ընտրությունների միջոցով: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, մամուլի ասուլիսում, հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
Անդրադառնալով 2021-ին հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքում իշխանության եկավ ընդդիմադիր «Վրացական երազանք» շարժումը, դեսպանը հայտարարել է, որ «առաջին անգամ տարածաշրջանում իշխանությունը փոխանցվում է ոչ ժառանգաբար, ոչ պայմանավորվածությամբ, այլ` ընտրությունների արդյունքում»:
Միաժամանակ, նա արձանագրել է, որ Վրաստանն իշխանությունը ընտրությունների միջոցով փոխանցելու փորձ չունի: Դեսպանի խոսքով` Վրաստանը հիմա անցնում է այդ բարդ շրջափուլը, եւ Հայաստանը նույնպես պետք է ուշադիր հետեւի այդ գործընթացին, հաշվի առնելով, որ կարող են լինել լավ գործեր, ինչպես նաեւ սխալներ:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան ստացել էր 55 տոկոս ձայն, իսկ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»` 40 տոկոս ձայն:
NEWS.am