Եվրամիությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ գործած գործողությունների պատճառով, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել է կես տարով: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է Եվրամիության խորհրդի կայքէջում:
Պատժամիջոցների ժամկետը լրանում էր սեպտեմբերի 15-ին, որը երկարաձգվել է մինչև 2019 թվականի մարտի 15-ը:
Պատժամիջոցները սահմանվել են 155 ֆիզիկական անձի և 44 ընկերության դեմ: Սահմանափակող միջոցները նկատի ունի հաշվեհամարների սառեցում և Եվրամիության տարածք մուտք գործելու արգելք: 1tv.ge