Հեղինակավոր իսպանական «Մարկա» (Marca) մարզական թերթը հրապարակել է Իսպանիայի առաջնության այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց խաղաշապիկները վաճառվում են բոլորից շատ:
Պարզվում է, որ Բարսելոնայում ամենաճանաչվածը կրկին Լեոնել Մեսիի խաղաշապիկն է, որից հետո գալիս են Կաուտինիոն և Ինիեստան: Ինչ վերաբերում է երկրորդ թիմին «Մադրիդի Ռեալին» ապա նախկինում առաջին տեղում էր Կրիշտիանո Ռոնալդուն, սակայն նրա գնալուց հետո ամենաճանաչված ֆուտբոլիստը դարձել է Լուկա Մոդրիչը:
Խորվաթ ֆուտբոլիստից հետո գալիս են Ասենսիոն և Բեյլը: 1tv.ge