Հայտնի Է դարձել աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող ավիաերթուղին

Հայտնի Է դարձել աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող ավիաերթուղին

Սեուլ-Չեջու (հարավկորեական քաղաք, որը գտնվում Է Կորեական նեղուցի Չեջուդո կղզում) չվերթը դարձել Է աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող ավիաուղղությունը: Դա հետեւում Է Routes ավիացիոն առցանց ծառայության տվյալներից: Հետազոտության տվյալներով՝ 2017 թվականին այդ երթուղին անցել Է ավելի քան 13 մլն մարդ: Այդպիսով՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքից ամեն օր Չեջու Է ուղեւորվել շուրջ 180 չվերթ:

Մեկ տարի առաջ այդ ուղղությունը նույնպես ամենածանրաբեռնված Էր ճանաչվել աշխարհում. 2017 թվականից երթուղու ժողովրդականությունը աճել Է գրեթե 10 տոկոսով:

Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել Է Մելբուռն-Սիդնեյ երթուղին, որը 2017 թվականին հաղթահարել Է ավելի քան 10 մլն ուղեւոր: Երրորդ տեղում Է Սապորո (Ճապոնիայի՝ մեծությամբ չորրորդ քաղաքը) – Տոկիո երթուղին՝ գրեթե 8,7 մլն մարդ ուղեւորահոսքով:

Հետազոտողները նշում են, որ աշխարհի ամենածանրաբեռնված չվերթների հարյուրակում միայն 18-ն Է միջազգային:

Նաեւ տվյալներ են հրապարակվել աշխարհի ամենաթանկ ու ամենաԷժան երթուղիների վերաբերյալ: Այսպես, ամենաթանկ չվերթը դարձել Է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանից թռիչքը Լոնդոնի Հիթրոու, որը միջին հաշվով նստում Է 642 դոլար: Իսկ ամենաԷժանը թուրքական ներքին երթուղին Է՝ Իզմիր քաղաքից դեպի Ստամբուլի օդանավակայան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 1in.am



Opinion, pooling and voting