Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են 800-ից ավելի նոր դամբարաններ

Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են 800-ից ավելի նոր դամբարաններ

Բիրմենգեմի Ալաբամայի համալսարանի եւ Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարության համատեղ արշավախումբը երկու բուրգերի միջեւ պեղել է 802 դամբարան: Դամբարանները փորվել են ժայռապարների մեջ, շարվել աղյուսով եւ կրաքարով: Դրանք կողոպտվել էին պեղումներից առաջ, սակայն այժմ էլ պատմական արժեք են ներկայացնում, հայտնում է IFLScience-ը:

Դամբարանը 2 մասից է կազմված՝ բաց գավիթից հետո ծածկված միջանցքն է սկսվում՝ պատերին որմնանկարներով, որն ավարտվում է հիերոգլիֆներով գրառումներ ունեցող խցով: Արեւմտյան կողմում անցումը տանում է կրաքարից պատրաստված դամբարանի սենյակ, հարավում դատարկ սենյակ է: Դամբարանի երկրաչափական ձեւը դեռեւս անբացատրելի է: Այն թվագրվում է դասական ժամանակաշրջանով (Ք.ա. 2040–1782 гթվականներ): news.am



Opinion, pooling and voting