Կանեփի և մարիխուանայի օգտագործումը արգելվում է ցանկացած շենքում, բացառությամբ ֆիզիկական անձի բնակության վայրից

Կանեփի և մարիխուանայի օգտագործումը արգելվում է ցանկացած շենքում, բացառությամբ ֆիզիկական անձի բնակության վայրից

Կանեփ բույսի կամ մարիխուանայի օգտագործումը, ծխախոտի նման, արգելվում է ցանկացած շենքում, բացառությամբ ֆիզիկական անձի բնակության վայրից,- նշված կանոնակարգը նկատի ունի վարչական իրավախախտումների օրենսգիրք մտցվելիք փոփոխությունները:

Դրա հետ մեկտեղ, նախագծի համաձայն, աշխատանքային պարտականությունները կատարելիս մարիխուանայի օգտագործումը կամ դրա ազդեցության տակ գտնվելը նկատի ունի 1000 լարիից մինչև 1500 լարի քանակությամբ տուգանք, իսկ կրկնելու դեպքում՝ 1500-2000 լարի քանակությամբ:

Նախագծի համաձայն, մարիխուանայի կամ կանեփի օգտագործումը ցանկացած նշանակության շենքում, բացառությամբ ֆիզիկական անձի բնակավայրի, նկատի ունի 500-1000 լարի չափի տուգանք, իսկ կրկնելու դեպքում՝ 1000-1500 լարի:

Մինչև 21 տարեկան անձի կողմից մարիխուանայի օգտագործումը կտուգանվի 500-1000 լարիով: Նշված իրավախախտումը կրկնելու դեպքում տուգանքի քանակը կազմում է 1000-1500 լարի:

Անչափահասների ներկայությամբ կանեփի կամ մարիխուանայի օգտագործումը կամ դրա ազդեցության տակ գտնվելը կրթական, դաստիարակչական հաստատության, գրադարանի, երիտասարդական ճամբարի, մանկական ժամանցային կենտրոնի և մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված այլ հաստատության շենքում և դրան սեփականությունում գտնվող տարածքներում, ինչպես նաև մինչև 18 տարեկան տարիքի անձանց համար հատկացված հանրային վայրերում կամ դրանց հարակից տարածքներում 150 մետր շառավղում, կպատժվի 1000-1500 լարի տուգանքով, կրկնելու դեպքում՝ 1500-200 լարի:

Ռազմական մասում մարիխուանայի օգտագործումը կամ դրա ազդեցության տակ գտնվելը նկատի ունի 1000-1500 լարի տուգանք, իսկ կրկնելու դեպքում՝ 1500-200 լարի: 1tv.ge



Opinion, pooling and voting