Սև ծովում 4 բալանոց փոթորիկ է, որի պատճառով արգելված է լողալը

Սև ծովում 4 բալանոց փոթորիկ է, որի պատճառով արգելված է լողալը

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է Սև ծովի ափին հանգստացողներին:

Ծառայության տեղեկությամբ, ափին ալիքների բարձրությունը հասնում է 3 մետրի, ծովում 4 բալանոց փոթորիկ է, որի պատճառով արգելված է լողալը:

Սև ծովի ափին, բոլոր փրկարարական աշտարակներին բարձրացվել են կարմիր դրոշներ:

Ծառայությունը հանգստացողներին կոչ է անում, ուշադրություն դարձնել արգելող նշաններին:

«Աշտարակներին սպիտակ դրոշ բարձրացվելու դեպքում, ծովում լողալը կլինի թույլատրելի, խնդրում ենք, պաշտպանել անվտանգության նորմերը»,- ասվում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից տարածված տեղեկությունում: 1tv.ge



Opinion, pooling and voting