2018 թվականի առաջին 6 ամիսների ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը

2018 թվականի առաջին 6 ամիսների ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը

«2018 թվականի առաջին 6 ամսում գրանցվել է ամուսնության 10 373, ամուսնալուծության 5 075 դեպք», – այս մասին տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ տեղեկատվության՝ ամուսնության և ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշը մայրաքաղաք Թբիլիսիում է:

Մասնավորապես, ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Թբիլիսիում 2 930 ամուսնության, իսկ ամուսնալուծության 1 912 դեպք է գրանցվել:

Ինչ վերաբերում է շրջաններին, ամուսնության ցուցանիշով առաջին տեղում է Իմերեթին՝ 1 574 դեպք, երկրորդում՝ Քվեմո Քարթլին՝ 1 220, երրորդում Աջարիան՝ 1 142 ամուսնություն:

Վիճակագրության համաձայն՝ ամուսնալուծության ամենաբաձր ցուցանիշը գրանցվում է Իմերեթիում՝ 817, Քվեմո Քարթլիում՝ 506, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 422 դեպք: aliq.ge



Opinion, pooling and voting