ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի

ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի

«Ֆլորենս» փոթորկի հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 5-ի, հայտնում է ABC-ն:

Աղետի հինգերորդ զոհը դարձել է Լենուար շրջանից 77-ամյա տղամարդը, որը դուրս էր եկել տանից իր շներին տեսնելու համար: Տղամարդու մարմինը հայտնաբերել են նրա ընտանիքի անդամները:
Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի տվյալներով, քամու արագությունը հասնում է 26,3 մ/վրկ:

Հիշեցնենք, որ Ջորջիա, Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Մերիլենդ, ինչպես նաեւ մայրաքաղաք Վաշինգթոնն արդեն արտակարգ դրության ռեժիմ են մտցրել: Առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 900 հազար մարդ: news.am



Opinion, pooling and voting