Պատրիարքը կասի նաև իր քարոզում, որ մարիխուանայի մասին օրենքը չպետք է ընդունվի. Հայր Շալվա Կեկելիա

Պատրիարքը կասի նաև իր քարոզում, որ մարիխուանայի մասին օրենքը չպետք է ընդունվի. Հայր Շալվա Կեկելիա

Պատրիարքի դիրքորոշումը նույնն է, նա այդ մասին կխոսի նաև քարոզի ժամանակ, որ մարիխուանայի մասին օրենքը չպետք է ընդունվի,-այս մասին Թբիլիսիի սակրեբուլոյի մոտ հայտարարել է հայր Շալվա Կեկելիան:

Նրա խոսքերով, երբ մարիխուանայի հետ կապված սահմանադրական դատարանը ընդունեց որոշում, պատրիարքը ասել է, որ դա մեծ չարիք է և թշնամանք:

«Այն չորս մարդը, որոնք ընդունել են այդ օրենքը ազգի թշնամիներն են: Պատկերացրեք ոչ մի կարգավորում չէր հաստատվել այնպես են ընդունել օրենքը, կոնկրետ դեռ ընդունել ենք օրենքը, որից հետո մտածում ենք թե ինչ կարգավորումներ են հաստատվելու»,-հայտարարել է հոգևորականը:

Մարիխուանայի օրինագծի հետ կապված հոգևորականները պատրաստում են երթ կազմակերպել դեպի սուրբ Երրորդության տաճար:

Հոգևորականները Թբիլիսիի սակրեբուլոյի մոտ անց են կացրել պատարագ և հայտարարել, որ Վրաստանում մարիխուանայի տարածմանը խոչընդոտելու է հենց ժողովուրդը: 1tv.ge



Opinion, pooling and voting