Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակա շրջանների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի իրականացրած հրթիռային հարձակումը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղի ժամանակով 21:50-ին (երևանյան՝ 22:50) Դամասկոսում մի քանի հզոր պայթյուններ են որոտացել:
«Հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հրթիռային ագրեսիան Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում, մի քանի հրթիռ է խոցվել», – տեղեկացրել է աղբյուրը: 1in.am