Այսուհետ հնարավոր կլինի տեղում որոշել վարորդների մարիխուանայի ազդեցության տակ լինելը, համապատասխան ստուգում անցկացնելու համար նարկոլոգիական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի:
Ելնելով սահմանադրական դատարանի մարիխուանայի հարցով կայացրած որոշումից, խնդրի շուրջ ներքին գործերի նախարարությունը այս օրերին ակտիվ աշխատանք է իրականացնում:
Խոսքը վերաբերում է Վրաստան հատուկ թեստի ներմուծմանը, որը արտաքնապես գրեթե նմանվում է ալկոհոլի թեստին: Նշված թեստերը կբաժանվեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, մարիխուանայի ազդեցության տակ գտնվելու հաստատման թեստերը Վրաստան ներմուծելու հետ կապված վրացական կողմը բանակցություններ է վարում Գերմանիայի հետ: aliq.ge