Թբիլիսիում գիշերային ավտոբուսները կհայտնվեն արդեն այս շաբաթ

Թբիլիսիում գիշերային ավտոբուսները կհայտնվեն արդեն այս շաբաթ

Սեպտեմբերի 21-ից ամեն ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 00:00-ից 06:00-ն ընկած հատվածում մետրոյի «Ախմետելիի թատրոն» կայարանց «Վարկեթիլի» կայարանի ուղղությամբ կսկսեն աշխատել գիշերային ավտոբուսներ: Տրանսպորտը կաշխատի Թբիլիսիի «գիշերային տնտեսություն» նախագծի շրջանակներում:

Փորձնական նախագծին քաղաքապետարանի այսօրվա նիտում անդրադարձել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Մենք ասում էինք, որ «գիշերային տնտեսության» զարգացման շրջանակներում, անհրաժեշտ է և կարևոր, որ գիշերային ժամերին կոնկրետ վայրերում հնարավոր լինի տրանսպորտի տեղաշարժ: Մեզ նույնպես շատ հետաքրքիր է, թե ինչպես կիրականացվի պիլոտային այս նախագիծը: Կարծում ենք շատ հարմարավետ կլինի ինչպես գիշերային կյանքի սիրահար երիտասարդների, այնպես էլ զբոսաշրջիկների և գիշերն աշխատող քաղաքացիների համար»- հայտարարել է Կալաձեն: aliq.ge



Opinion, pooling and voting