Սիրիական ՀՕՊ ուժերը պատահաբար խոցել են ռուսական Իլ-20 ռազմական ինքնաթիռը․ ԶԼՄ-ները

Սիրիական ՀՕՊ ուժերը պատահաբար խոցել են ռուսական Իլ-20 ռազմական ինքնաթիռը․ ԶԼՄ-ները

Սիրիական ՀՕՊ ուժերը, փորձելով հետ մղել Իսրայելի կողմից հրակոծությունը, խոցել են ռուսական Իլ-20 ինքնաթիռը։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարությունում գտնվող աղբյուրին։ Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ Սիրիայի Լաթաքիա նահանգի հարվածների հետևում Իսրայելն է կանգնած։ Իսկ ռուսական ինքնաթիռին սիրիական ուժերը պատահաբար են հարվածել։

Իր հերթին, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապ չունի Սիրիային հարվածների հետ։ Սակայն նա հրաժարվել է ասել, թե ով է կանգնած դրանց հետևում։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռուսական Իլ-20 ռազմական ինքնաթիռը, որում 14 զինծառայող է եղել, սեպտեմբերի 17-ից, ժամը 23։00-ից կապի դուրս չի եկել։ Այն գտնվել է Միջերկրական ծովի երկնքում, Սիրիայի ափերից 35 կմ հեռավորությամբ։ 1in.am



Opinion, pooling and voting