Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռան լանջին դեռեւս անհայտ պատճառով բռնկված հրդեհը քամու ազդեցության տակ սկսել է արագ տարածվել։
Թուրքական Anadolu գործակալությանը հաջողվել է մի քանի մանրամասներ տեղեկանալ համապատասխան մարմիններից։
Դեռեւս անհայտ պատճառով օրեր առաջ բռնկված հրդեհը վերահսկողության տակ էր վերցվել երկու օր առաջ։ Սակայն հրդեհը հասցրել էր վնասել 200 հեկտար տարածք։
Սեպտեմբերի 17-ին հրդեհը քամու պատճառով կրկին ակտիվացել է ու դուրս եկել վերահսկողությունից։
Քանի որ հրդեհի գոտին բավականին դժվարամատչելի է, ժանդարմերիան փորձում է կանխել հրդեհի տարածումը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքավորումներով։
Նշենք, որ Արարատի լանջին՝ Իգդիր նահանգի տարածքում բռնկված հրդեհը տեսանելի է նաեւ Երեւանից։ news.am