Այսօր սմայլիկի ծննդյան օրն է

Այսօր սմայլիկի ծննդյան օրն է

Ամեն տարի սեպտեմբերի 19-ին նշվում է յուրահատուկ տոն՝ էլեկտրոնային բարեհամբույր խորհրդանիշի՝ սմայլիկի ծննդյան օրը: 1982թ. սեպտեմբերի 19-ին Կարնեգի Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը (Scott E. Fahlman) առաջարկել էր երեք խորհրդանիշ կիրառել՝ երկու կետ, գծիկ եւ փակող փակագիծ՝ համակարգչով հավաքվող տեքստում ժպտացող դեմք պատկերելու համար:

Սա էլեկտրոնային լեքսիկոնում լուրջ լրացում էր: Պահպանվել է այն նամակը, որը Ֆալմանն ուղարկել էր տեղի հայտարարությունների էլեկտրոնային տախտակին, որն այսօրվա ֆորումների նախատիպն էր եւ համալսարանի աշխատակիցների շփման հիմնական միջոցը: news.am



Opinion, pooling and voting