Գուրջաանիում կարկուտի հետևանքով տուժած բնակչությունը խաղողը կհանձնի բնակելի տարածքի մերձակայքի գինի արտադրող ընկերություններ,- այս մասին հայտարարել է Ռթվելի 2018-ի համակարգող շտաբի ղեկավար Անդրո Ասլանիշվիլին:
Նրա խոսքով, վնասված խաղողի գոյության դեպքում, համակարգող շտաբը ընկերության և խաղողագործների միջև կստանձնի միջնորդի դեր:
Ուժեղ կարկուտը երեկ գիշեր Գուրջաանիի մունիցիպալիտետում վնասել էր երեք գյուղ: Ոչնչացված են բնակչությանը պատկանող խաղողի այգիների մի մասը, մեկամյա կուլտուրաներ և տնամերձ հողամասները: 1tv.ge