Eurostat – Եվրամիությունում թափուր աշխատատեղերի քանակով առաջատարն է Չեխիան

Eurostat – Եվրամիությունում թափուր աշխատատեղերի քանակով առաջատարն է Չեխիան

Եվրամիության վիճակագրական ծառայության տվյալներով, 2018 թվականի երկրորդ եռամսյակում ամենաշատ ազատ աշխատատեղ է Չեխիայում:

«Եվրոստատի» կողմից հրապարակված հետազոտության համաձայն, այս տարի Եվրամիության երկրներում թափուր աշխատատեղերի քանակը 2,2% է, իսկ Չեխիայում այս ցուցանիշը հասնում է 5,4 տոկոսի:

Թափուր աշխատատեղերի քանակով երկրորդ տեղում է Բելգիան, որին հետևում են Նիդերլանդները և Գերմանիան: Ամենացածր ցուցանիշը Հունաստանում է: 1tv.ge



Opinion, pooling and voting