Վրաստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Անկախության տոնի առթիվ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Վրաց ժողովրդի և անձամբ իմ անունից Ձերդ Գերազանցությանը ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման օրվա առիթով: Հայ ժողովուրդը բազմաթիվ մարտահրավերներ է հաղթահարել անկախ պետություն կառուցելու ճանապարհին: Սա առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու, որ Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամությունը հիմնված է խորը պատմական և մշակութային ավանդույթների վրա: Կարծում եմ, որ մեր ընդհանուր ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել մեր երկրների առջև ծառացող դժվարությունները, խորացնել մեր համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է նախագահ Մարգվելաշվիլիի շնորհավորական ուղերձում: aliq.ge



Opinion, pooling and voting