Նինոծմինդայի մունիցիպալիտետի 6 գյուղերի դպրոցների աշակերտներ մեկնեցին արշավի մունիցիպալիտետի տարածքում գտնվող մշակութային և պատմական վայրեր: Աշակերտները մասնավորապես այցելեցին Փոկա, Գանձա, Սաղամո և Արագյալ գյուղերում գտնվող պատմական տեղանքները:
Նինոծմինդայի քաղաքապետարանի Զբոսաշրջության և սեռային հավասարության բաժնի պետ Գայանե Սերոբյանի խոսքով` մեր բնակիչներից շատերը ծանոթ չեն տեղի պատմական հուշարձաններին, այդ պատճառով նրանք որոշել են բարձր դասարանների մի շարք աշակերտների, ովքեր ունեն բարձր առաջադիմություն “Պատմություն” առարկայից, հնարավորություն տալ շրջել տեղի տեսարժան վայրերով:
«Մենք այցելեցինք XII-XIII դդ. ուղղափառ և առաքելական եկեղեցիներ, Քարավան-Սարայ, որը համարվում է XIII – XIV դդ. շինություն: Քարավան-Սարային մոտենալը անհնար էր, քանի որ կողքից հոսող առվակի և շինության միջև գտնվում էր մեծ աղբակույտ, իսկ շինության հետևում եղինջներ են աճել»,-նշեց Գայանե Սերոբյանը:
Ըստ նրա` մեզանում զբոսաշրջությունը զարգացած չէ, որի պատճառներից մեկն էլ այն է, որ չկան ցուցանակներ:
Աշակերտների արշավի ծախսերը իր վրա էր վերցրել Նինոծմինդայի քաղաքապետարանը:
Մանրամասների մասին զրուցեցինա Նինոծմինդայի քաղաքապետարանի Զբոսաշրջության և սեռային հավասարության բաժնի պետ Գայանես Սերոբյանը.
Բոևիս Ղարսլյան