Numbeo-ի հանցանքի և անվտանգության ինդեքսում Վրաստանը բարելավվել է իր դիրքը և 125 երկրի միջև զբաղեցրել հինգերրորդ տեղը

Numbeo-ի հանցանքի և անվտանգության ինդեքսում Վրաստանը բարելավվել է իր դիրքը և 125 երկրի միջև զբաղեցրել հինգերրորդ տեղը

Հայտնի հետազոտական պորտալ Numbeo-ի կողմից հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականին, Վրաստանը, աշխարհի 125 երկրի միջև, հանցանքի և անվտանգության ինդեքսի համաձայն, 2017 թվականի հետ համեմատ դիրքը բարելավել է երկու աստիճանով և զբաղեցրել հինգերրորդ տեղը: Այս մասին լրատվությունը տարածել է ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ, հետազոտության համաձայն, Վրաստանում բարելավվել է անվտանգության որակը: Numbeo-ի տվյալներով, հանցանքի ինդեքսը կազմել է 20,35, իսկ անվտանգության ինդեքսը 79,65:

2018 թվականին, նախորդ տարվա հետ համեմատ, հանցանքի և անվտանգության ինդեքսի համաձայն, առաջատար դիրքեր է զբաղեցրել նաև Թբիլիսին և վարկանիշում 19-րդ տեղից տեղափոխվել է 16-րդը: Թբիլիսիում հանցանքի ինդեքսը կազմել է 19,81, իսկ անվտանգության ինդեքսը 80,19:

Numbeo-ն աշխարհւոմ ամենածավալուն տվյալների բազան է, որը սպառողների լրատվությանը հենվելով հրապարակում է աշխարհի երկրներում և քաղաքներում կյանքի պայմանների, այդ թվում առողջապահության, ճանապարհային երթևեկության, անվտանգության և հանցանքի տեսանկյունից գոյություն ունեցող վիճակը: 1tv.ge



Opinion, pooling and voting