Վրաստանի Սամցխե-Ջավախքի ոստիկանության ներկայացուցիչները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տաք հոտքերով բացահայտել են սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերվա Նինոծմինդա քաղաքի խաղատան կողոպուտը իրականացնողի անձը: Կողոպուտը իրականացրել է Նինոծմինդա քաղաքի 1994թ. բնակիչ Տ.Ե.-ն:
Հետաքննությամբ պարզ է դարձել, որ սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Տ.Ե.-ն զենքով վախեցրել է Նինոծմինդա քաղաքի “Վուլկան” խաղատան օպերատորին, գողացել է գումար և անհետացել: Ոստիկանները նրան բերման են ենթարկել դեպքից մի քանի րոպե անց:
Մասնավորապես ոստիկանները կողոպուտն իրականացնողի տնից հայտնաբերել են
«Тетес» մակնիշի ատրճանակ և գողացված գումարը:
Քննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով: Նշված հանցագործությունն իրականացնողին հասնում է 5-7 տարի ազատազրկում: