Սեպտեմբերի 22-ից Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկել է մշակութային և պատմական վայրերի տարածքների մեկշաբաթյա շաբաթօրյակն ու բարեկարգումը: Շաբաթօրյակի նախաձեռնողն է Նինոծմինդայի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և հուշարձանների պահպանության բաժինը:
Մունիցիպալիտետում հաշվվում է շուրջ 60 պատմական և մշակութային միջնադարյան և մերօրյա հուշարձաններ:
Նինոծմինդայի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և հուշարձանների պահպանության բաժնի պետ Լաուրա Վարժապետյանի խոսքով` յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է բարեխիղճ և հարգալից վերաբերվել մեր պատմական անցյալին և մշակութային ժառանգությանը:
Շաբաթօրյակին մասնակցեու իրենց պատրաստակամությունն են հայտնել Սաթխայի, Հեշտիայի թիվ 1 և թիվ 2, Գանձայի թիվ 2, Ուչմանայի, Գորելովկայի և Ժդանովականի դպրոցները:
Բորիս Ղարսլյան