Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է Սև ծովի ափին հանգստացողներին:
Ծառայության տեղեկությամբ, սեպտեմբերի 25-ին, 18:00-ից ափին ալիքների բարձրությունը հասնելու է է 4 մետրի, ծովում 4-5 բալանոց փոթորիկ է սպասվում, որի պատճառով արգելված է լողալը:
Սև ծովի ափին, բոլոր փրկարարական աշտարակներին բարձրացվել են կարմիր դրոշներ:
Ծառայությունը հանգստացողներին կոչ է անում, ուշադրություն դարձնել արգելող նշաններին:
«Աշտարակներին սպիտակ դրոշ բարձրացվելու դեպքում, ծովում լողալը կլինի թույլատրելի, խնդրում ենք, պաշտպանել անվտանգության նորմերը»,- ասվում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից տարածված տեղեկությունում: 1tv.ge