Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա ժամանելու է Նյու Յորք:
Նախագահի վարչակազմի մամուլի ծառայության լրատվությամբ, Գիորգի Մարգվելաշվիլին մասնակցելու է «խաղաղության և զարգացման պահպանումը փոփոխական աշխարհում» թվով 14-րդ համաժողովին: Համաժողովը անց է կացվում ՄԱԿ-ի միջոցառումների շրջանակներում և դրան մասնակցում են մոտ 50 գործող և նախկին լիդերներ:
Վրաստանի նախագահը տոնական բացման ժամանակ ելույթ է ունենալու խոսքով և տարբեր երկրների լիդերների հետ միասին, մասնակցելու է աշխատանքային բանավեճին, որտեղ ուշադրությունը բևեռելու է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման և անվտանգության հարցերի վրա: Գիորգի Մարգվելաշվիլին զրուցելու է նաև տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերների և բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի մասին:
Այցի շրջանակներում ծրագրված են երկկողմ հանդիպումներ կոնֆերանսին մասնակից լիդերների հետ:
Դրա հետ մեկտեղ, նախագահի վարչակազմի մամուլի ծառայության լրատվությամբ, երկրի նախագահը այցելելու է «Վեսթ Փոինթի» ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպելու է ակադեմիայի ղեկավարության և ուսանողների հետ: Գիորգի Մարգվելաշվիլին կարդալու է դասախոսություն և հանդիպելու է ակադեմիայի վրաց ուսանողների հետ:
Վրաստանի նախագահի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ավարտվելու է սեպտեմբերի 29-ին: 1tv.ge