Սեպտեմբերի 26-27-ն արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի: Ինչ վերաբերում է մայրաքաղաք Թբիլիսիին, օդի ջերմաստիճանը կտատանվի 26-27 աստիճան տաքության սահմաններում:
Interpressnews-ի հետ զրույցում Վրաստանի Շրջակա միջավայրի ծառայության կարճաժամկետ կանխատեսման բաժնի ղեկավար Դոդո Գվազավան նշել է, որ վաղվանից կուժեղանա արևմուտքի ուղղության քամին և երկրի մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ անձրևի տեսքով:
Մայրաքաղաք Թբիլիսիում վաղը անձրևային եղանակ չի կանխատեսվում: aliq.ge