Վրաստանում խաղողի կորիզներից յուղ և ալյուր կարտադրեն

Վրաստանում խաղողի կորիզներից յուղ և ալյուր կարտադրեն

Կախեթիի Գուրջաանի շրջանի Վելիսցիխե գյուղի նորաբաց արտադրամասը նախատեսում է խաղողի կորիզներից տարեկան 55-60 տոննա յուղ և ալյուր ստանալ։ Այդ նպատակով 3 հազար տոննա խաղող կմշակվի։

Նշվում է, որ վրացական խաղողի կորիզներից ստացված արտադրանքը հիմնականում կարտահանվի։

Նախաձեռնությունը ուկրաինական «EcoGeorgian Group» կազմակերպությանն է, որը 1 մլն լարիի չափով ներդրում է կատարել:

Գործարանի բացմանը ներկա է եղել Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին: Նա ընդգծել է, որ «մնացորդները կառավարելը մեր էկոլոգիական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է»: aliq.ge



Opinion, pooling and voting