Մանկապատանեկան ՛՛Մենք միասին ենք՛՛ միջազգային փառատոնը անցկացվեց Նինոծմինդայում
Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում սեպտեմբերի 25-ին անցկացվեց մանկապատանեկան փառատոն, որին մասնակցում էին վրաց, հայ և ուկրաինական ժողովրդական պարի համույթներ:
Փառատոնին մասնակցում էին Ախալքալաքի Մշակույթի տան՛՛Մուրջի՛՛ և ՛՛Ջավախք՛՛, Կիևի ՛՛Ուկրաինայի ծաղիկներ՛՛, Գորիից ՛՛Շուշպարի՛՛, ՛՛Օրբա՛՛ և Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի՛՛Փարվանա՛՛ ու ՛՛Նաիրի՛՛ պարի համույթները: Փառատոնը կազմակերպվել էր ազգային-հայրենասիրական ՛՛Մենք միասին ենք՛՛ նախագծի շրջանակներում:
Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի ՛՛Նաիրի՛՛ պարի համույթը
Փառատոնն անցավ հանդիսատեսի ջերմ ծափողջույնների ներքո: Փառատոնի ավարտին կազմակերպիչների կողմից հնչեցին երախտագիտության խոսքեր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարության հասցեին փառատոնի կայացմանն աջակցելու համար:
Ելույթով հանդես եկավ Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի և կրթության հարցերով ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը, ով մասնավորապես նշեց.
“Ես հիացած եմ մեր պատանիների ելույթներով: Վրաստանը բոլոր ժողովուրդների մեր ընդհանուր տունն է: Վրաստանում ապրում են 71 ազգության ներկայացուցիչներ: Մունիցիպալիտետի ղեկավարության անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում փառատոնի կազմակերպիչներին”:
Ախալքալաքի Մշակույթի տան “Մուրջի” պարի համույթը
Աշուղ Ալիկ Քսպոյանը կատարեց ուկրաինական ժողովրդական երգից մի քառյակ: Իսկ համույթների գեղարվեստական ղեկավարները ցուցադրեցին վրացական պարի իրենց իմացությունը:
Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցի ՛՛Կովկասյան ռիթմեր՛՛ պարի համույթը
“Մարտի 23-25-ը մենք Ուկրաինայում մասնակցում էինք միջազգային փառատոնի: Այնտեղ եմնք ներկայացնում էինք Վրաստանը: Այնուհետև նրանց մենք հրավիրեցինք Ախալքալաք՛՛,-նշեց ՛՛Մուրջի՛՛ համույթի գեղարվեստական ղեկավար Գեորգի Մետրեվելին:
Գորիի ՛՛Օրբա՛՛ համույթը
Փառատոնը կազմակերպել էր Ախալքալաքի ՛՛Մուրջի՛՛ անսամբլը գեղարվեստական ղեկավար Գեորգի Մետրեվելիի գլխավորությամբ:
Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի ՛՛Նաիրի՛՛ համույթը