Վրաստանի խորհրդարանական ազգային գրադարանում կայացել է «Վրաստանի գինեգործ կանանց ասոցիացիա»-ի շնորհանդեսը և առաջին աշխատանքային հանդիպումը: Տեղեկությունը տարածում է Artnews-ը:
Հիմնադիրները քննարկել են ասոցիացիայի նպատակներն ու խնդիրները: Ասոցիացիայի հիմնադիրներն են` պատմաբան Անա Ճեիշվիլին, գինու և խոհարարական զբոսաշրջային ակադեմիայի հիմնադիր Նատալի Բարնաբիշվիլին և Մարինա Կուրտանիձեն, ով Վրաստանի միակ կին գինեգործն է:
«Կանանց ներդրումը գինու արդյունաբերության մեջ չափազանց մեծ է, սակայն անտեսանելի: Ուստի, «Գինեգործ կանանց ասոցիացիան» նպատակ ունի այդ աշխատանքն առավել տեսանելի դարձնել։ Ասոցիացիան կնպաստի կին գինեգործների միջև կապերի հաստատմանը, փորձի փոխանակմանը», – ասել է Մարինա Կուրտանիձեն: aliq.ge