Ասիայի զարգացման բանկը ավելացրել է Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Ասիայի զարգացման բանկը ավելացրել է Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Ասիայի զարգացման բանկը Վրաստանի տնտեսական զարգացման կանխատեսումն ընթացիկ տարվա համար 4,5 տոկոսից բարձրացրել է 4,9 տոկոսով: Այսպիսին է միջազգային ֆինանսական ինստիտուտի կողմից հրապարակված «Ասիայի զարգացման գնահատման զեկույցի» տվյալները:

Կանխատեսումային ցուցանիշն ավելացել է 2019 թվականի համար: Ասիայի զարգացման բանկում կանխատեսում են, որ 4,7 տոկոսի փոխարեն, Վրաստանում համախառն ներքին արդյունքի աճը հաջորդ տարի կլինի հինգ տոկոս:

Վերջին ամիսներին Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումն ավելացրել են նաև ֆինանսական այլ կազմակերպությունները, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամը: 1tv.ge



Opinion, pooling and voting