Սեպտեմբերի 27-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Զինվորական կոմիսարիատի շենքի բակը մարդաշատ էր: Առիթը նորակոչիկների 12 հոգանոց խմբին Թբիլիսի բուժզննման ուղարկելն էր: Ապագա զինվորներին ուղեկցելու էին եկել նրանց ծնողները, հարազատներն ու մտերիմները: Սա արդեն նորակոչիկների երկրորդ խումբն էր, որ ուղևորվում էր Թբիլիսի այս զորակոչի ընթացքում: Նախկին 16 հոգանոց խմբից բուժզննումն անցել են 14-ը, ովքեր ծառայում են վրացական բանակի տարբեր զորամասերում, իսկ մնացած 2 հոգին ծառայում են Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում:
«Աշնանային զորակոչի շրջանակներում մեր մունիցիպալիտետից նախատեսված է ծառայության ուղարկել 35 հոգու Պաշտպանության նախարարության, 7 հոգու` Արդարադատության նախարարության և 2 հոգու Ներքին գործերի նախարարության ուղղությամբ: Մենք ներկայումս առաջ ենք անցել նշված գրաֆիկից»,- Նշեց Զինվորական կոմիսարիատի ղեկավար Նաիրի Մանուկյանը:
Պաշտոնապես վճարելով 2000 լարի գումար զինապարտ անձը հետաձգում է զինծառայությունը 18 ամսով: Նույն անձը գումարի միջոցով հետաձգման իրավունքից կարող է օգտվել ընդամենը 2 անգամ: Իսկ այն անձինք, ովքեր խուսափում են ներկայանալ զինվրական կոմիսարիատ, նրանց նկատմամբ նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Վրաստանում զինծառայության ժամկետը 12 ամիս է:
Մանրամասները լսեք նյութում.
Գարուշ Արզումանյան