Նինոծմինդայում հարգեցին Աբխազական պատերազմում զոհվածների հիշատակը

Նինոծմինդայում հարգեցին Աբխազական պատերազմում զոհվածների հիշատակը

Սեպտեմբերի 27-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում մեկ րոպե լռությամբ հարգեցին Աբխազական պատերազմում զոհվածների հիշատակը:

Հանդիպմանը ներկա քաղաքապետարանի, սակրեբուլոյի աշխատակիցներին և պետական մյուս ծառայողներին Մշակույթի, սպորտի և կրթության ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը պատմեց Աբխազական պատերազմի մասին:

Աբխազական պատերազմի 25-ամյա տարելիցի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Վրաստանի ողջ տարածքում այդ թվում նաև Նինոծմինդայում խոնարհվել են պետական դրոշները:

Աբխազական պատերազմը, որից արդեն անցել է 25 տարի, սկսվեց 1992թ. օգոստոսի 14-ին և տևեց 13 ամիս 13 օր:

Մանրամասների մասին լսեք նյութում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting